Բացահայտվել է Ամիրյան փողոցում կատարված սպանությունը
Հունվարի 30-ի գիշերը, ժամը 1.31-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց։
Հայտնեցին, որ Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում ընկած մարդ կա, որն արնահոսում է: Ահազանգ էր հնչել նաև 1-03։ Շտապօգնության խումբը երիտասարդին տեղափոխել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից Կենտրոնական բաժին ստացված հաղորդումը հետևյալ բովանդակությունն ուներ՝ Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից տեղափոխվել է տղամարդու դիակ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը, փորձաքրեագետներն ու պարեկները հայտնաբերեցին արնանման հետքեր, կոտրված շեղբով դանակ, լապտեր և այլն։ Հետո պիտի պարզվեր, որ դանակի շեղբը մնացել էր սպանվածի մարմնում։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տեղում իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ սպանվածը տարածքի ծաղկի սրահի 35-ամյա աշխատակիցն էր։
Ինչ-որ մեկը վիճել էր նրա հետ, ապա դանակով մի քանի անգամ հարվածել մարմնին։ Անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումները ժամեր տևեցին։ Նույն օրը՝ լուսադեմին, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայի հյուրանոցային համալիրներից մեկում հայտնաբերեցին կասկածվողին։ 30-ամյա տղամարդը, որը Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ է, բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Դեպքի հանգամանքները պարզվում են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նշանակվել են փորձաքննություններ։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
Դիրքը գրավել էին, 13-ին՝ գերեվարել, 2-ին՝ սպանել․ մանրամասներ նոյեմբերի 16-ի միջադեպից
Հ ՔԿ ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպ...
81-ամյա կինը նետվել է տան պատշգամբից և մահացել
2022թ. փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իր...
Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը
Ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի...