Պարզվել է Ապարանում շմոլ գազի հետևանքով մահացածների ինքնությունը
Ոստիկանության Ապարանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում պարզվել է հունվարի 27-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի տներից մեկում հայտնաբերված մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է՝ մահացածներն են 45-ամյա Կարինե Հ-ն, ում հայտնաբերել էին բնակարանի նախամուտքում, և Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 42-ամյա Միրո Բ-ն։ Վերջինիս հայտնաբերել էին լոգարանում։ Պարզվել է նաև, որ նրանք մահացել էին շմոլ գազից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես հայտնեել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել էին տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։
Նմանատիպ հոդվածներ
«Ափսոս, շուտ բռնեցիք, դեռ մի քանի հոգու էլ պիտի խփեի»․ Երևանում աղմկահարույց սպանություն կատարող տղամարդու խոսքերը
Երեկ՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների...
81-ամյա կինը նետվել է տան պատշգամբից և մահացել
2022թ. փետրվարի 1-ին` ժամը 08:30-ի սահմաններում, 1941թ. ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը կյանքին վերջ տալու նպատակով իր...
45-ամյա վարորդը BMW-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել, կան վիրավորներ
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմանն...
Բացահայտվել է Ամիրյան փողոցում կատարված սպանությունը
Հունվարի 30-ի գիշերը, ժամը 1.31-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց։Հայտ...