Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են մոլորվել
Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Քարվաճառի շրջանում եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով ադրբեջանցի չորս զինծառայող մոլորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ միջոցներ են ձեռնարկվել ավագ լեյտենանտ Բագիր Ֆուադ Ալլահվերդիին, կրտսեր սերժանտ Հուսեյնով Ջավադ Ռաուֆին, շարքայիններ Հուսեյնով Մաշալլահ Ռովշանին և Քարիմով Յասին Յավերին հայտնաբերելու ուղղությամբ:
Որոնողական աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի առավոտյան հայտնաբերվել են կրտսեր սերժանտն ու շարքայինները: Նրանց տեղափոխել են Քարվաճառի զինվորական հոսպիտալ։
Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում ավագ լեյտենանտի հայտնաբերման ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ իրավիճակ է եղել Տավուշի մարզում գիշերը. մեկնաբանում է մարզպետը
Այսօր մի շարք լրատվականներ հղում անելով «Ազատագրում» շարժմանը նշում էին, որ այս գիշեր Տավուշի մարզում իրավիճակը լարված է...
«Եթե լուծում չտրվի, ձվի արկղերով փողոցները կփակենք». ինչ է կատարվում ձվի շուկայում
Այս օրերին որոշ սուպերմարկետներում հավի ձվի գինը տատանվում է 40-ից մինչև 80 դրամ։ Փոքր և միջին արտադրողներն ահազանգում ե...
Ո՞վքեր են այն պաշտոնյաները, որոնք Բանակի 30-ամյակի առթիվ ուղերձ չեն հղել .Էդգար Ղազարյան
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ Հայկական Բանակի 30-ամյակի հոբելյանական օրվա մի քանի ա...
Բնական իմունիտետը չի պաշտպանում Օմիկրոնից. Առողջապահության նախարարությունը՝ Օմիկրոնի մասին
Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Եթե...