Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնում մետրոյի աշխատանքը
Կարապը մեկ ժամով կանգնեցրել է Լոնդոնի մետրոյի աշխատանքը, հայտնում է UPI-ն։
South Acton կայարանում ուղեւորները անսովոր պատկերի ականատես են եղել, սպիտակ կարապը նստել է ռելսերի վրա՝ հրաժարվելով հեռանալ։ Նրան չեն շեղել անգամ մարդկանց բղավոցները, որոնք փորձել են վախեցնել թռչնին։
Արդյունքում խնդրին լուծում տալու համար կանչվել են մետրոյի աշխատակիցներ։ Մինչ նրանք փորձում էին կարապին ապահով տեղ հասցնել, գնացքի 14 երթուղիներ չեղարկվել են։
Թռչնին փրկելուց հետո նրան հանձնել են անասնաբույժներին։ Բժիշկները զննել են կարապին, որից հետո նրան բաց են թողել վայրի բնություն։
Նմանատիպ հոդվածներ
Ղրղզստանը հայտարարում է. Տաջիկստանը ծանր տեխնիկա է քաշում դեպի սահման. իրավիճաը լարված է
Տաջիկական կողմը ներկայում ծանր տեխնիկա և անձնակազմ է տեղափոխում Ղրղզստանի հետ սահմանին գտնվող կոնֆլիկտային գոտի։ Այս մաս...
Տաշքենդի կենդանաբանական այգում կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ
Կինը նետել է փոքրիկ աղջկան արջի վանդակի մեջ Տաշքենդի կենդանաբանական այգում, գիշատիչը չի վնասել երեխային, աղջիկը տուժել է...
Զելենսկու գրասենյակի մոտ կինը բողոքի ակցիա է իրականացրել
Femen-ի ակտիվիստուհին բողոքի ակցիա է իրականցրել Զելենսկու գրասենյակի մոտ ՝ ընդդեմ կանանց զորակոչի: Հիշեցնենք, որ օրեր առ...
Պատմական մեծ նվաճում է. Ալիևը հայտնեց, որ երկրի Միլի Մեջլիսը կհաստատի Շուշիի հռչակագիրը
Ադրբեջանի Միլի Մեջլիսի նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգում «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության...