Փաշինյանը անդրադարձել է Ալեքսանյանի՝ լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու միջադեպին

Նիկոլ Փաշինյանն իր  ասուլիսի ընթացքում պատասխանելով ArmDaily.am-ի հարցերին,  թե որպես լրագրող ու վարչապետ ինչպես է ինքը վերաբերում իր կուսակից Վահագն Ալեքսանյանի՝ ԱԺ ամբիոնից լրագրողներին «վերբալ մարմնավաճառներ» անվանելու հայտարարությանը, չի՞ պատրաստվում քայլեր ձեռնարկել նրան կարգի հրավիրելու ուղղությամբ, որպես քաղաքական թիմի առաջնորդ և ինչ կաներ ինքը, եթե լիներ լրագրող կամ խմբագիր, ասաց․

«Կարծում եմ Վահագն Ալեքսանյանի արտահայտությունը պետք չի կոնտեքստից կտրել, որովհետև նա բոլորովին ուրիշ բան է ասել և նա անդրադարձել է հենց էն պրոբլեմատիկային, որի մասին խոսում էինք և բռնության քարոզին է անդրադարձել, ապօրինության քարոզին է անդրադարձել, և եթե ես լինեի գործող լրագրող, ես այդ հայտարարությունները ինձ չէի վերագրի, եթե ես լրագրող եմ և իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ։ Երկրորդը ընդհանուր առմամբ մենք այս պրոբլեմատիկան լուծելու հստակ ռազմավարություն ունենք։ Մենք նախորդ տարի ընդունել ենք, և շատ կարևոր եմ համարում, որ Հայաստանում լրատվամիջոցները գործեն թափանցիկ, այսօրվա լրատվամիջոցները Կառավարությունից, բարձրաստիճան պաշտանյաներից պահանջում են, որպեսզի նրանք լինեն թափանցիկ, հաշվետողական, բայց նրանք չեն պահանջում, դա մեր կրեդոն է։ Լրագրողները պետք է գործեն և կգործեն թափանցիկ, դրա համար մենք ընդունել ենք օրենսդրություն լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության և հաշվետվողականության մասին, իմիջայլոց ուզում եմ ընդգծեմ, որ մենք այդ նույն կարգավորումները անում ենք կուսակցությունների համար և նաև իրական լրատվամիջոցների իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ ենք դնում, որպեսզի հանրությունն էլ կարողանա լրատվության մեջ առկա հնարավոր քաղաքական շագարգռությունները բացահայտել։ Ընդ որում ես չեմ ասում, որ լրատվության մեջ, լրատվությունը այսպիսի պուրիտարական լրատվություն ենք մենք պահանջում։ Ամբողջ աշխարհում էլ լրատվությունը քաղաքական ազդեցությունների տիրույթում է, բայց մենք կարևոր ենք համարում, որ հանրությունը կարողանա տեսնել կապերը, և ֆինանսական կապերը, և քաղաքական կապերը, որպեսզի ինքը որևէ լրատվություն և դիրքորոշում գնահատելիս ինքը իր ընկալման բանաձևերով ֆիլտրի էն, ինչը որ իրեն շեղում է բուն էությունից և կենտրոնանա բուն էության վրա։ Հաջորդը մենք նաև կարգավորումներ ենք անում, որպեսզի լրագրաղոկան էթիկայի կանոնների կարգավորման հարցը լուծվի, ընդ որում, մենք ամենևին չենք խոսում, որ Կառավարությունը կամ երևէ պետական մարմին պետքա զբաղվի դրանով, ոչ, մենք պետք է օրենսդրական մեխանիզմները ստեղծենք, որպեսզի լրագրողական հանրությունը՝ ինքը զբաղվի դրանով և ինքը իր էթիկայի կանոնները սահմանի և ինքը հետևի էթիկայի կանոնների պահպանմանը։ Մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Իսկ պատգամավոր Ալեքսանյանը տվել է քաղաքական գնահատական և շատ դժվար է այդ քաղաքական գնահատականը անհիմն համարել վերաբերականի մասով, իսկ հարցին՝ ես լինեի գործող լրագրող ինչպես կվերաբերվեի, ես կվերաբերվեի, որ դա իմ մասին չի, որովհետև եթե իմ մասին է ուրեմն էդքան էլ լավ բան չէ։ Ի դեպ Ալեքսանյանն իր խոսքում նշել է, որ իր հարգանքի տուրքն է մատուցել բոլոր այն լրագրողներին, ովքեր իրենց մասնագիտական պարտքն են կատարում»։

Քաղաքականություն

Պատահարներ