Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան շատ ցավոտ կլինի Արևմուտքի համար. ՌԴ-ում Իրանի դեսպան
Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հնարավոր կոալիցիան շատ ցավոտ կլինի Արևմուտքի համար: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին Հյուսիսային Կովկասում Հյուսիսային Օսիայի շրջան կատարած այցի շրջանակում:
«Բնականաբար ԱՄՆ-ն և Արևմուտքը, ընդհանուր առմամբ, մտահոգված են նոր կոլաիցիաների ձևավորմամբ, որոնք այսօր ստեղծվում են միջազգային ասպարեզում: Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի կոալիցիան նմանօրինակ ռազմավարական կոալիցիաներից մեկի օրինակն է»,- ընդգծել է իրանցի դեսպանը:
Դեսպանը Ռուսաստանը բնութագրել է որպես խոշոր տերություն՝ հսկայական տնտեսական, պաշտպանական, ռազմական և տեխնոլոգիական ներուժով: Չինաստանը, նրա խոսքով, քիչ է մնում շրջանցի ԱՄՆ-ին տնտեսական աճի տեմպերով: Իսկ Իրանը տնտեսապես զարգացած երկիր է, որը զգալի առաջընթաց է իրականացրել պաշտպանական ոլորտում:
Նմանատիպ հոդվածներ
«Առավոտյան սարսափելի լուր ստացա». Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ժամկետային զինծառայող Արտյոմ Ռյաբչուկի իրականացրած հրաձգությանը, որ...
Ալիևը նոր հայտարարություն է արել «Զանգեզուրի միջանցքի» կառուցման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» կառուցման աշխատանքները հաջողությամբ են ընթանում, և...
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիան դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի կազմից. նախագահ
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում Խորվաթիայի իշխանությունը դուրս կբերի իր զորքը ՆԱՏՕ-ի ուժերից, հայտար...
«Եթե ՌԴ-ն հարձակվի կփոխի աշխարհը». Բայդենը հնարավոր բախումը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների սահմանումը, եթե Ռուսա...