Ռոմանոս Պետրոսյանը պատժել է Արթուր Հարությունյանին (Պալաչ). նրան երթուղայինի գծից զրկել են․ «Հրապարակ»
«Շրջակա միջավայրի նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանի՝ Պալաչի միջեւ հետընտրական լարվածության պատճառով գործարարը կորցրել է բիզնեսը՝ զրկվել է Աբովյան-Երեւան տրանսպորտային գծի սպասարկումից, որը «Քինգ դե լյուքս» ընկերությունն իրականացնում էր 261 համարի ավտոբուսներով։ Գրել էինք, որ Աբովյանում ՏԻՄ ընտրություններից եւ ՔՊ-ի պարտությունից հետո «ռազբորկաներ» են սկսվել՝ Պալաչը, որը հավակնում էր Աբովյանի քաղաքապետի պաշտոնին, ձախողման համար մեղադրել է Ռոմանոս Պետրոսյանին՝ ասելով, որ սխալ էին Պաշի թեկնածությունն առաջադրելը եւ մարզում ֆեոդալական կարգեր հաստատելու փորձերը։
Ռոմանոսն էլ որոշել է նրան պատժել․ իր ընկերոջ՝ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի միջոցով թիվ 261 երթուղային գծի համար մրցույթ են հայտարարել ու Պալաչին չեն տեղեկացրել։ Մրցույթը շահել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը։ Ուշագրավ է, որ գիծը դեռեւս չի գործի, քանի որ շահող ընկերությունը նոր պետք է ավտոբուսներ ձեռք բերի։ Մինչդեռ Ռոմանոս Պետրոսյանը 2020-ին Պալաչին համոզել էր, որ ներդրում անի՝ գիծը կտան իրեն, եւ նա 650 հազար եվրոյի ավտոբուսներ էր ձեռք բերել։ ՏԿԵ նախարարությունից ասել են, որ կարող են գիծը սպասարկել, մինչեւ մրցույթում շահած ընկերությունն ավտոբուսներ գնի, սակայն նա չի համաձայնել, եւ հունվարի 17-ից 261 համարն այլեւս չի աշխատում։ Պալաչը հեռացել է Հայաստանից»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
Հասարակական վայրեր, որոնց մուտքն առանց QR կոդի կարգելվի հունվարի 22-ից
Հունվարի 22-ից հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր կլինի մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇ...
Մորգենշտերնի համերգը չեղարկվել է
Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկակա...
Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած կինը մահացել է
Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող...