ՌԴ-ի մտահոգությունների անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինկենին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Էնթոնի Բլինկենին հստակ ասվել է, որ Ռուսաստանի Դաշնության օրինական մտահոգությունների հետագա անտեսումը, որոնք առաջին հերթին կապված են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ -ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռազմական ուժերի և միջոցների լայնամասշտաբ ծավալման հետ, ամենալուրջ հետևանքներն է ունենալու», - ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքի մասին
Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցություններից հետո տեղի է ունեցել Լավրովի մա...
Պետդեպարտամենտը հրամայել է տարհանել Ուկրաինայում ԱՄՆ դիվանագետների ընտանիքներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել է երկուշաբթի օրվանից տարհանել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագետների ընտանիքներին։ РИА Н...
Միշուստինը հանձնարարել է ՌԴ կառավարությանը հեռավար աշխատել
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանձնարարել է անցում կատարել աշխատանքի եւ նիստերն անցկացնելու հեռավար ձեւաչափին:...