Արտակարգ դեպք՝ Հայաստանում գործող բանտերից մեկում
Երեկ, հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող բանտերից մեկում։
Բանտի աշխատակիցները խուզարություն են կատարել ընդդիմադիր հայացքների համար կալանավորված անձի մոտ եկած փաստաբանին, ով բանտի աշխատակիցներին իր պայուսակի պարունակությունը դատարկելով՝ ներկայացրել է 1 հատ փակ տուփով էլեկտրոնային եղանակով ծխելու համար նախատեսված սարք։
Տեղում փաստաբանի ներկայությամբ բանտի աշխատակիցները հայտնաբերել են, որ սարքի՝ ծխելու անկյունային հատվածներում առկա են սպիտակավուն թմրանյութի նմանվող հետքեր։
Պարզվել է նաև, որ նշված սարքը գործարանային վիճակում չէ։
Արդեն տեղում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստաբանը հայտնել է, որ նշված սարքը իրեն է տվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա մի տղամարդ, ով խնդրել է, որպեսզի ինքը այն փոխանցի իր պաշտպանյալին։
Երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով բանտի օպերատիվ ծառայության իրենց գործընկերների հետ, Նուբարաշենի խճուղու 7 հասցեի մոտ հայտնաբերում ու բերման են ենթարկում փաստաբանին այդ ամենը փոխանցած քաղաքացուն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ այդ տղամարդը փաստաբանի միջոցով (նախաքննությամբ պետք է հերքվի կամ հաստատվի՝ արդյո՞ք փաստաբանն իմացել է այդ մասին, թե ոչ, իրավապահները ունեն կասկածներ, որ նա տեղեկացված չի եղել) իրացրել է 1.93 գրամ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, 34-ամյա տղամարդը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է, իսկ փաստաբանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Նմանատիպ հոդվածներ
«Պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին»․ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը՝ Մորգենշտերնի հայաստանյան համերգի մասին
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայերին ծաղրող եւ հայհոյող ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգ...
Հասարակական վայրեր, որոնց մուտքն առանց QR կոդի կարգելվի հունվարի 22-ից
Հունվարի 22-ից հայաստանյան մի շարք հաստատություններ հնարավոր կլինի մուտք գործել այն դեպքում, եթե քաղաքացին ներկայացնի ՊՇ...
Մորգենշտերնի համերգը չեղարկվել է
Մարտի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող արտասովոր ու էքսցենտրիկ ռեփեր Մորգենշտերնի (իսկակա...
Որդու գերեզմանին ինքնասպանության փորձ կատարած կինը մահացել է
Օրեր առաջ հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի Նարեկ գյուղի դպրոցի 52-ամյա տնօրենը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող...