Ադրբեջանից կրկին հայտարարություն են արել պատերազմի և Զանգեզուրի միջանցքի մասով
Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը եւ կբարձրացնի մեր երկրի նշանակալիությունը, լիովին կփոխի տարանցման գործառույթները եւ տարածաշրջանի աշխարհատնտեսական պատկերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ՀԿ-ների եւ հաղորդակցությունների հարցերով բաժնի տնօրենի տեղակալ Սաադաթ Յուսիֆովան Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ ստեղծված հաղթանակ բազմանշանակ անվանմամբ կայքի շնորհանդեսին։
«Այդ հաղթանակը աստվածային արդարության հաղթանակն է, որը ոտնահարվում էր երկար տարիներ։ Ադրբեջանցի ժողովուրդն ինչպես երբեք իրեն ուժեղ ու հպարտ է զգում։ Այդ հաղթանակի տնտեսական նշանակությունը նույնպես բավական մեծ է։ Զանգեզուրի միջանցքը կմիավորի ամբողջ թյուրքական աշխարհը եւ կբարձրացնի մեր երկրի նշանակալիությունը, լիովին կփոխի տարանցման գործառույթները եւ տարածաշրջանի աշխարհատնտեսական պատկերը։ Մեր հաղթանակի ճշմարիտ գնահատականը կտան ապագա սերունդները, որոնք դրանից օգուտ կքաղեն։ Աշխարհն արդեն ընդունել է այս նոր իրողությունը»,- ասել է Ս.Յուսիֆովան։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
«Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է հետախուզվող Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջան...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
Բոլոր ռեստորանները, խանութները, ասենք, կարող են մեկ ամսով փակվել․ Փաշինյանը մանրամասնեց
«Ասում են՝ բիզնեսն էդքան տուժել է, հիմա նորից սահմանափակում եք մտցնում, որ մենակ պատվաստված կամ բացասական թեստ ուն...