ԼՈՒՍԱՆԿԱՐԵՐ. Հունաստանը լուսավորվում է հայկական եռագույնով
Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին գրել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
«Մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։ Շնորհակալ ենք բոլորից, սկսած հյուսիսային Հունաստանի Կավալա քաղաքից»,- գրել է դեսպանը։
Ավելի ուշ դեսպանը հրապարակեց առաջին լուսանկարները՝ կից գրելով.
«Սկսվեցին հայոց եռագույնով խոստացված լուսավորումները Հունաստանում։ Շնորհակալ ենք Խանիայի եւ Ալեքսանդրուպոլիի քաղաքապետարաններին»։
[38b1f8c2998386f104a3605fd3277f3c.jpg]
[e1756e13a414e29ad92b0ccf79390067.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ից պատվիրակություն է եկել Հայաստան և առաջարկներ արել ՀՀ ՊՆ-ին
Հայաստան է ժամանել ԱՄՆ եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգային համագործակցության և տիեզերքի հետ կապված կ...
ՔՊ պատգամավորները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու համար. ովքեր են նրանք
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փ...
Բայրամովը հայտարարություն է արել՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
Բաքուն, առանց նախապայմանների, աջակցում է Երևանի հետ սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Այս մասին հայտարարել է Ա...
Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքի մասին
Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բանակցություններից հետո տեղի է ունեցել Լավրովի մա...