Ֆրանսիացի պատգամավորները Ալիևից պահանջում են ներողություն խնդրել
Ֆրանսիական ամենամեծ տպաքանակ ունեցող Le Journal du Dimanche կիրակնօրյա պարբերականում հունվարի 15-ին լույս է տեսել Ֆրանսիայի Սենատում 242 գործիչների բաց նամակը Ֆրանսիայի Հանրապետության նախագ Էմանուել Մակրոնին։
Հեղինակները, մասնավորապես, պահանջում են, որպեսզի նախագահը Ֆրանսիայի անունից Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Վալերի Պեկրեսից այս տարվա հունվարի 12-ի աղմկահարույց արտահայտություննների համար, որոնք նա արել էր Ֆրանսիայի նախագահի` «Հանրապետականներ» կուսակցության թեկնածուի Հայաստան կատարած այցից հետո:
«Եթե մենք տեղյակ լինեինք Վալերի Պեկրեսի` վերջին [Լեռնային Ղարաբաղ] անօրինական այցի մասին, մենք նրան բաց չէինք թողնի»,- հայտարարել էր Ադրբեջանի նախագահը։
«Մեծարգո պարոն նախագահ, կարո՞ղ ենք արդյոք հանդուրժել, որ որևէ այլ պետության կառավարությունն արգելի ֆրանսիացի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներին ճանապարհորդել մի տարածք, որը, հիշեցնենք, տվյալ պետությանը չի պատկանում, սպառնա ոտնձգություն կիրառել նրանց ազատության դեմ, ընդհուպ մինչև նրանց ֆիզիկական անվտանգությանը»,- ասվում է Սենատի անդամենրի նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...