Գտնվել են գրեթե 350 տարի առաջ խորտակված նավի բեկորները․ ԱՄՆ
ԱՄՆ-ում նավաբեկության «որսորդներ» Սթիվի և Քեթի Լիբերտները հայտնաբերել են «ուրվական նավի» բեկորները, որը խորտակվել էր գրեթե 350 տարի առաջ: Այս մասին գրում է Daily Express-ը։
Խոսքը «Գրիֆին» նավի մասին է, որը կառուցել է ֆրանսիացի հետախույզ Ռենե-Ռոբերտ Կավալյե դե Լա Սալեմը՝ դեպի Ասիա երթուղիներ գտնելու համար։ Նավն անհետացել է 1679 թվականին Միչիգան լճով թանկարժեք մորթիների բեռն առաքելիս:
Ինչպես նշում է թերթը, դրա անհետացումը դարձել է Ամերիկայի ամենահայտնի «ծովային» առեղծվածներից մեկը։
Հետազոտողների կարծիքով՝ բեկորների բնույթը հուշում է, որ նավի կործանման պատճառ է դարձել մի քանի օր տևած ուժեղ փոթորիկը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է քաղաքի մեծությամբ ձկների ձվադրատեղ․ Անտարկտիդա
Գերմանացի գիտնականների խումբը Անտարկտիդայի ափերի մոտ, Ուեդելի ծովի հատակին հայտնաբերել է քաղաքի մեծությամբ հազվադեպ էկոհ...
Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանա...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հունվարի 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի...
Միջազգային կապուղիների հետ կապված խնդիր կա․ Beeline Armenia
Beeline Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղի...