Արցախում կան դժվարանցանելի ճանապարհներ
ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ։
Ստեփանակերտ-Շոշ-Մարտունի միջշրջանային ճանապարհի Շոշ գյուղի որոշ հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Միջհամայնքային մյուս ճանապարհները բաց են ձմեռային անվադողերով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շուշիի շրջանի Լիսագոր համայնքի տարածքում մառախուղ է և տեղում է ձյուն:
Բոլոր ուղղություններում կատարվում են ձյան մաքրման աշխատանքներ:
Սարավան-«Զանգեր» հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բուք է:
ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ արտակարգ դեպքերից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է քաղաքի մեծությամբ ձկների ձվադրատեղ․ Անտարկտիդա
Գերմանացի գիտնականների խումբը Անտարկտիդայի ափերի մոտ, Ուեդելի ծովի հատակին հայտնաբերել է քաղաքի մեծությամբ հազվադեպ էկոհ...
Գտնվել են գրեթե 350 տարի առաջ խորտակված նավի բեկորները․ ԱՄՆ
ԱՄՆ-ում նավաբեկության «որսորդներ» Սթիվի և Քեթի Լիբերտները հայտնաբերել են «ուրվական նավի» բեկորները, որը խորտակվել էր գրե...
Միջազգային կապուղիների հետ կապված խնդիր կա․ Beeline Armenia
Beeline Armenia ընկերությունը հայտարարություն է տարածել․ «Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղի...
Գառնու տաճարը համալրել է լավագույն ճարտարապետական հուշարձանների ցանկը
Բելգիական Le Vif Weekend առցանց պարբերականը հրապարակել է Հին հռոմեական ժամանակաշրջանի (մ.թ.ա. 754/753 - մ.թ. 476թ.) ժառա...