Գազալցակայանում դուրս է եկել ու ավտոմեքենայի սրահում ծխախաոտ վառել. մեքենան պայթել է
Այսօր՝ հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում պայթյունի ձայն է լսվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ գազի բռնկման հետևանքով պայթյուն է առաջացել Երևանի բնակիչ, 26-ամյա Արթուր Ա.-ի կողմից վարած Toyota Prado մանիշի ավտոմեքենայում: Մինչ հետաքննիչը տեղում աշխատում էր, Այրվածքաբանության կենտրոնից ժամը 02:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «գլխի, պարանոցի, ձեռքերի 1,2,3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Պարզվել է, որ վիրավորը Արթուր Ա.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորել է, ապա դուրս գալով այնտեղից, ավտոմեքենայի սրահում ծխախաոտ է վառել, ինչից էլ առաջացել է պայթյուն: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
«Անպիտան» հրթիռներ գնելու համար չէ, որ Տոնոյանը կալանավորված է. փաստաբանական խմբի հայտարարությունը
«1/ Ինչպես հայտնել ենք նախկինում, մեր կողմից միջնորդություն էր ներկայացվել քննիչին՝ քրեական գործով Դավիթ Տոնոյանի նկատմա...
ՀՐԱՏԱՊ. «Նորաբակի ուղղությամբ ինտենսիվ կրակում են, ունենք վիրավորներ». Նորաբակի համայնքապետ
Թելեգրամյան ալիքները տեղեկություն են տարածում, որ հայ-ադրբեջանական սահմանին այս պահին ևս ինտենսիվ կրակոցները շարունակում...
ՀՐԱՏԱՊ. Հայկական կողմը վիրավոր ունի. ՊՆ
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայ...
Պարզաբանում՝ ինչ աշխատանքներ են ռուս սահմանապահները տանում Մեղրի-Ագարակ ճանապարհին, ինչի համար է դա արվում
Ինչպես արդեն հայտնել էինք, Auroranews-ը ահազանգ էր ստացել Մեղրիի բնակիչներից։ Վերջիններս նշել էին, որ Մեղրի-Ագարակ ճանապ...