Հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված 51-ամյա Արա Պ-ի վարած Jinbei մակնիշի և 67-ամյա Արամ Ղ-ի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն կատարող պարեկներ Արա Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը և նրանց ծառայության արդյունքում հնարավոր է եղել խուսափել խցանումից։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հիվանդի է տեղափոխելիս եղել։ Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
13-ամյա վարորդը տեղում մահացել է․ ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագա...
Երեկ զոհված զինծառայողների մահվան հանգամանքները. մանրամասներ
Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված շարքային Արթուր Մխիթարյանն ու կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը նույն դիրքում...
70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայր ու աղջկա
Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ...
Կոտայքում ՌԴ քաղաքացին ձյունագնացով (Буран) բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 11-ին, ձյունագնացի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «...