Կոտայքում ՌԴ քաղաքացին ձյունագնացով (Буран) բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 11-ին, ձյունագնացի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «Արջանոց» հացատան հարևանությամբ Ռուսաստանի Դաշնության քաղաքացին՝ 31-ամյա Վոլոդյա Մակարյանը, ով ժամանակավորապես բնակվում է Մեծամոր համայնքում, վարելով ձյունագնաց (Буран)՝ կորցրել է կառավարումը և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Մակարյանը մարմնական «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գ. Պողոսյանի գլխավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
13-ամյա վարորդը տեղում մահացել է․ ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագա...
Երեկ զոհված զինծառայողների մահվան հանգամանքները. մանրամասներ
Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված շարքային Արթուր Մխիթարյանն ու կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը նույն դիրքում...
70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայր ու աղջկա
Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ...
Հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմե...