70-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մայր ու աղջկա
Այսօր՝ հունվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ Մ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արևիկ Ս-ին և 59-ամյա Մելսիդա Ու-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հետ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։
Նմանատիպ հոդվածներ
13-ամյա վարորդը տեղում մահացել է․ ավտովթար Արագածոտնի մարզում
Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արագա...
Երեկ զոհված զինծառայողների մահվան հանգամանքները. մանրամասներ
Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված շարքային Արթուր Մխիթարյանն ու կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը նույն դիրքում...
Հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմե...
Կոտայքում ՌԴ քաղաքացին ձյունագնացով (Буран) բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 11-ին, ձյունագնացի ինքնավթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «...