Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածված մեղադրանքը կե՞ղծ է եղել. քրգործի հարուցումը մերժվել է
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ լրատվական մի կայքի կողմից, որը չունի կոնտակտային որեւէ տվյալ, հեռախոսահամար, խմբագիր, մտացածին տեղեկություններ պարունակող հրապարակում է տարածել՝ Ա.Հովսեփյանին մեղադրելով մարդու սեռական անձեռնմխելիության ու կյանքի դեմ առերեւույթ արարքներ կատարելու մեջ։ Այդ կապակցությամբ Աղվան Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել լրատվական կայքի կողմից իրեն վերագրվող առանձնապես կեղծ մեղադրանքներ պարունակող հրապարակման առթիվ ու պատասխանատվության ենթարկել սուտ մատնության հեղինակներին։ Դատախազությունը հաղորդումն ուղարկել էր ՀՀ ոստիկանություն՝ ստուգման և ընթացքը որոշելու հանձնարարությամբ։
ՀՀ ոստիկանությունում քննության առարկա է դարձվել բուն հրապարակումը՝ պարզելու, թե նման դեպք եղել է, թե ոչ, արդյունքում հաստատել են, որ նման լրատվական կայքի կողմից տարածվածը իրականության հետ որեւէ աղերս չունի ու քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Սակայն մերժվել է նաեւ քրեական գործի հարուցումը սուտ մատնության հատկանիշներով՝ պատճառաբանելով, թե բացակայում է հանցակազմը։
Ըստ ոստիկանության՝ կարելի է մարդուն զրպարտել ու մեղադրել սպանություն կատարելու մեջ ու չենթարկվել պատասխանատվության, բայց պատրաստ են անանուն նամակների հիման վրա քրեական գործ հարուցել, իբր, Փաշինյանին վիրավորելու համար՝ ի հեճուկս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի։
Լրատվականը կապ է հաստատելնաև Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Գագիկ Խաչիկյանի հետ՝ պարզելու, թե արդյո՞ք պատրաստվում են վիճարկել սուտ մատնության հատկանիշներով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչին ի պատասխան Խաչիկյանը տեղեկացրեց, որ քննարկվում է՝ բողոք ներկայացնելու հարցը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Պեսկովը` ՀԱՊԿ խաղաղապահների առաքելությունը դադարեցնելու Ղազախստանի որոշման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերը ՀԱՊԿ առաք...
Զաքիր Հասանովն հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության ն...
Հայտնի է, թե երբ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմը դուրս կգա Ղազախստանից
ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին, հաստատել է Տոկաևը: Նա...