3000 զինվորական և 300 միավոր զինտեխնիկա. ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայի սահմանի մոտ զորավարժություններ է անցկացնելու
ՌԴ Արևմտյան ռազմական շրջանը մոտ երեք հազար զինվորական և 300 միավոր զինտեխնիկա է ուղարկել Ուկրաինային սահմանակից շրջաններ, որտեզղ անցկացվելու են զորավարժություններ, հայտնում է meduza-ն՝ վկայակոչելով շրջանի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները կանցկացվեն Վորոնեժի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում (Ուկրաինային սահմանակից են), ինչպես նաև Սմոլենսկի մարզում։ Զորավարժություններին, ի թիվս այլ բաների, կներգրավվեն Տ-72Բ3 տանկեր և ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ։
Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահ...
Պեսկովը` ՀԱՊԿ խաղաղապահների առաքելությունը դադարեցնելու Ղազախստանի որոշման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևի խոսքերը ՀԱՊԿ առաք...
Աղվան Հովսեփյանի վերաբերյալ տարածված մեղադրանքը կե՞ղծ է եղել. քրգործի հարուցումը մերժվել է
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդմա...
Զաքիր Հասանովն հանդիպել է Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի նոր հրամանատարին
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար Անդրեյ Վոլկովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության ն...