Լուսանկարներ. «Գնում եմ, որ գամ». ով է այսօր զոհված 20-ամյա Ռուդիկ Ղարիբյանը
Այսօր զոհված Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Ալավերդիից էր՝ 20 տարեկան, կոչումով՝ կրտսեր սերժանտ։
Սովորում էր Վանաձորի պետական համալսարանում։
2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՊՆ կողմից պարգևատրվել էր պատվոգրերով՝ Անկախության 30֊ամյակի, ինչպես նաև զինվորական ծառայության դժվարությունները արիաբար տանելու և կանոնադրության ու հրամանատարների հրամանները անվերապահովերն կատարելու համար։
Ռուդիկի էջում բազմաթիվ էին գրառումները ծառայության վերաբերյալ, ինչպես նաև լուսանկարները։
2021թ. լուսaնկար էր ավելացրել, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ»:
Ռուդիկը 11 ամիս է ինչ ծառայում էր հայոց բանակում։
Նա ընտանիքի միակ տղա զավակն էր, ունի մեկ քույր։
[a52fc79bc72d21752d1c309879f6cbf9.jpg]
[f7821341ea2cf34575c261d1d3e18008.jpg]
[20e65187100943f430fc356194e8669b.jpg]