ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԱ 2026-ը մեկնարկել է ողբերգական դեպքով. մանրամասներ
Աշխարհի 2026 թվականի առաջնության մեկնարկային օրը ստվերվել է ողբերգական միջադեպով։ Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության միջև կայացած բացման հանդիպման ժամանակ (2:0) «Ացտեկա» մարզադաշտի մերձակայքում մահացել է Գերմանիայի 81-ամյա քաղաքացի։
Ինչպես հայտնում է «Ole» պարբերականը և Մեխիկոյի ճգնաժամային կենտրոնը, տղամարդու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մարզադաշտի տարածքում։ Սոցցանցերում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են բժիշկները տեղում փորձում վերակենդանացնել երկրպագուին, սակայն, ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Տղամարդուն շտապ տեղափոխել են Սրտաբանության ազգային ինստիտուտ, որտեղ բժիշկները ստիպված են եղել արձանագրել մահը։ Նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է եղել։ Մեխիկոյի իշխանությունները հաստատել են, որ կապ են հաստատել Գերմանիայի հյուպատոսական ծառայությունների հետ։
Իշխանությունների հավաստմամբ՝ միջադեպը որևէ կերպ կապված չէ մարզադաշտի մուտքերի մոտ գրանցված բազմության կամ հնարավոր անկարգությունների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ բացման օրը մարզադաշտի մուտքերի մոտ մեծ կուտակումներ էին նկատվում, տեղի ունեցածը դիտարկվում է որպես բացառապես առողջական խնդիրներով պայմանավորված ողբերգություն։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. ինչ իրավիճակ է քաղաքում
Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղմկահարույց սպանություն Լոս Անջելեսում. ընտանիքի անդամները հայեր են
Չորեքշաբթի գիշեր Նորթ Հիլզում տեղի ունեցած սպանության և դրան հաջորդած ինքնասպանության հետևանքով հայտնաբերվել է երկու չափ...
«Հիսուս Քրիստոս»-ը կրակոցներ է արձակել Սպիտակ տան ուղղությամբ. մանրամասներ
ԱՄՆ Գաղտնի ծառայության հսկիչ-անցագրային կետի ուղղությամբ շաբաթ երեկոյան կրակ բացած զինված տղամարդը սպանվել է, հայտնել է...
Ուժգին երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին չորեքշաբթի՝ մայիսի 20-ի...