Հասարակություն
Լուսանկար. Հրապարակվել է այսօր զոհված երկու զինծառայողների լուսանկարները
Քիչ առաջ հայտնել էինք, որ ադրբեջանական սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի երկու զոհ։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները։ Թշնամու կրակոցից զոհվել են Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր երեք վիրավորի մասին։ Հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։
[4178302eaba826692cbf35d85d4cc67e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիլիկիայում հնչած կրակոցներն ու «ռազբորկան» տեսանկարահանվել է
Իրանում մահապատժի են ենթարկել «Մոսադի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող երկու տղամարդու
Արփինե Սարգսյանը նոր հանձնարարականներ է տվել ոստիկանությանը․ ուժեղացվում է կանխարգելիչ ծառայությունը
Սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակը՝ առաջիկա օրերին
5.0