ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով չի հանձնվի, կոչնչացվի․ Տոկաև
Ղազախստանի ղեկավար Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը կավարտի զինյալների դեմ գործողությունը, «ով չի հանձնվի, կոչնչացվի»։
Հիշեցնենք՝ Տոկաեւը հայտարարել Էր նաև, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:
Հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները:
«Սկսվել Է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոքոր տարածաշրջաններում:
Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչեւ զինյալների լիակատար ոչնչացումը»,- հայտարարել Է Տոկաեւը: Նիստում նաեւ զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի եւ պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաեւ Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժայն կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար:
Այդ զորակազմը ժամանել Է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության եւ պահպանության ապահովման գործողությունների համար»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում: Ղազախստանի նախագահը նաեւ երկրի իրադրության հետագա կայունացման մի շարք կարգադրություններ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծխախոտը պետք է տակից վաճառել»․ վարչապետը հիշեց խորհրդային տարիները
Քիչ առաջ մեկնարկել է ՀՀ կառավարության առաջին նիստը, որտեղ քննարկվում են մի շարք օրենքներ, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դժվար եմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է «Օմիկրոն» շտամը ՀՀ չմտնի․ Փաշինյան
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երկրում տիրող համաճարակային վիճակին։ Մանրամասները...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի նման տեսակ նկարահանումները օդի ու ջրի պես են հարկավոր
Ադրբեջանի նման տեսակ նկարահանումները օդի ու ջրի պես են հարկավոր: Այս մասին գրել է Ադրբեջան պոստֆակտում տելեգրամի ալիքն ո...