Առաջարկում ենք ՀԱՊԿ ուժերին Ղազախստանում թողնել մշտական հիմունքներով․ ռուս պատգամավոր
ՀԱՊԿ ուժերը պետք է Ղազախստանում տեղակայել մշտական հիմունքներում, այդ թվում նաեւ տեղի ռուս բնակչությանը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովը։ Նա մասնավորապես նշել է, որ այդ ուժերի հիմնական մասը կազմում են ռուսական զորամիավորումները, եւ այդ զորամիավորումները կարող են թողնվել Ղազախստանում մշտական հիմունքներով, որպեսզի այնտեղ ձեւավորվի կայուն բազա՝ ծայրահեղականությանը հակազդելու համար՝ նաեւ ապագայում։ Դա կստեղծի, ըստ Միրոնովի, նոր համակարգ, որի խնդիրներից մեկը կլինի նաեւ ռուսալեզու բնակչության անվտանգության ապահովումը։ Միրոնովը REGNUM-ի փոխանցմամբ, նաեւ ասել է, որ միայն զորախմբեր տեղակայելով՝ Ղազախստանում անվտանգության հետ կապված հարցերը չեն լուծվի եւ հարկ է փոխել քաղաքացիական խաղաղության եւ համաձայնության հանդեպ եղած մոտեցումները, ապահովել մարդկանց համար կյանքի արժանապատիվ պայմաններ, ամրապնդել քաղաքացիների վստահությունը իշխանությունների հանդեպ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...