ԱՄՆ-ն հարցեր ունի՝ ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայմանն ուղղված Ղազախստանի հարցման օրինականության մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները տեղյակ չեն, թե արդյոք Ղազախստանի իշխանությունների հարցումը՝ երկրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերի տեղակայման վերաբերյալ, օրինական էր, թե ոչ: Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին՝ լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ուշադիր հետեւում ենք հաղորդագրություններին այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր հավաքական խաղաղապահ ուժերն ուղարկել է Ղազախստան։ Մենք հարցեր ունենք այդ հարցման բնույթի մասին, թե արդյոք դա օրինական հրավեր էր, թե ոչ։ Այս պահին մենք դա չգիտենք», - ասել է Պսակին՝ կոչ անելով ՀԱՊԿ ուժերին և իրավապահ մարմիններին կատարել Մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունները։
Սպիտակ տանը նշել են, որ ՀԱՊԿ-ի՝ Ղազախստան խաղաղապահ ուժեր ուղարկելը չի ազդել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի անվտանգության շուրջ բանակցությունների անցկացման ծրագրերի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել երկրում...
Որ դեպքում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել ղազախների դեմ
Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահները կարող են զենք կիրառել զինված ավազակախմբերի հարձակման դեպքում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին աս...
ՀԱՊԿ խաղաղապահներին 75 օդանավ տեղափոխում է Ղազախստան
ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբին Ղազախստան է տեղափոխում 70 հատ Ил-76 եւ հինգ հատ Ан-124 օդանավ։ Օդանավները խաղաղապահների տեղափոխ...