ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախստանում ցուցարարները շրջափակել են Ալմաթիի հրվանդանոցները
Ղազախստանում ցուցարարները շրջափակել են Ալմաթիի երկու հիվանդանոց թիվ առաջինը եւ յոթերոդը՝ արգելափակելով հիվանդների և բուժանձնակազմի տեղաշարժը։ Այս պահին հանրապետության հիվանդանոցներում է գտնվում գրեթե 400 տուժած, 62-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։
Նշենք նաև, որ Ղազախստանում անկարգությունների հետևանքով ավելի քան 1000 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը։
Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ը որոշել է իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ ուղարկել Ղազախստան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալմաթիի հրապարակում կրակահերթեր են լսվել
Լրատվականները հրապարակել են երեկ արված կադրեր՝ Ալմաթիի նախագահի նստավայրի հարակից տարածքից։ Հենց այստեղ փոխհրաձգություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախստանում չվերթներ են չեղարկվել
Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթան Նազարբաեւի օդանավակայանից դեպի Ալմաթի մոտակա բոլոր չվերթները չեղարկվել են։ Նուր-Սուլթա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանում տեղատարափ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել
Իրանի հարավում տեղատարափ անձրևները լայնածավալ ջրհեղեղներ են առաջացրել: Աղետը խլել է առնվազն ութ մարդու կյանք։ «Այս պահին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Ղազախստանում
Եթե համառոտ ներկայացնենք, թե ինչ է կատարվում Ղազախստանում, ապա իրավիճակը կբնութագրվի այսպես. ▪ ️ հունվարի 1-ից երկրում հ...