Համաձայնվեց ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ուղարկել ուրիշ երկրում հեղափոխության դեմն առնելու. Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Սկզբից ինքը ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմնակից էր:
Հետո ինքը հեղափոխությունով եկավ իշխանության:
Հետո համաձայնվեց ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ուղարկել ուրիշ երկրում հեղափոխության դեմն առնելու:
Հետո իրա կողմնակիցները վերապրեցին կոգնիտիվ դիսսոնանս»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փածինյանը երեկ գրառում կատարեց` նշելով, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:






























