«Հապաղելու իրավունք այլևս չկա». Անահիտ Ավանեսյանը` նոր որոշման մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նոր որոշման` հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնելու մասին: Նա մասնավորապես նշել է, որ էլ ավելի հետաձգելու մասին առաջարկներ եւ պահանջներ եղել են, սակայն քաղաքական կամք դրսեւորվեց եւ որոշում կայացվեց, որ տնտեսավարողներին արդեն բավական ժամանակ էր տրամադրվել եւ հապաղելու իրավունք այլեւս չկա:
«Երբ նայում ենք՝ հակածխախոտային քաղաքականությունը այլ երկրներում որ էտապներին է հասել, մենք բավական հետ ենք մնացել», - ասաց նախարարը:
Նրա խոսքով` շատ կարեւոր է հասկանալ օրենսդրական այս կարգավորումների նպատակը: Դրանք ուղղված են ոչ թե որեւէ տնտեսվարողի գործունեությանը եւ շահին վնաս հասցնելուն, այլ մարդկանց առողջության պահպանմանը: Մասնավորապես, ծխախոտի ցուցադրման արգելքը ուղղված է երիտասարդների եւ կանանց վրա գովազդի ազդեցության նվազեցմանը: Ծխախոտային ապրանքների մոդայիկ, գունային դիզայնը ուղիղ թիրախավորում է երիտասարդներին եւ կանանց:
Ինչպես նշեց Ավանեսյանը, կարեւոր է հասկանալ, որ ծխախոտի օգտագործումը ուղիղ ազդեցություն ունի մարդու առողջության վրա եւ բարդրացնում է սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել «Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքը, համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:
Օրենքի պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 - 250 000 դրամի չափով:
Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Նազարբաևի կինը մեկնել է Ղրղզստան
Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Դինարա Նազարբաևայի (Նուրսուլթան Նազարբաևի դստեր) ամուսնու ինքնաթիռը ուղևորվել է Ղրղ...
Հեղուկ գազի արժեքը վերադարձվեց 50 տենգեի մեկ լիտրի համար. Ղազախստան
Ղազախստանում ցույցերի ֆոնին կառավարական հանձնաժողովը վառելիքի հեղուկ գազի արժեքը վերադարձրել է 50 տենգեի մեկ լիտրի համար...
Հայտնաբերվել է COVID-ի կեղծ վկայագրեր պատրաստող տպարան. Մոսկվա
Մոսկվայում հայտնաբերվել է տպարան, որտեղ տպագրվել են COVID-ի կեղծ վկայագրեր: Երկու կին բերման են ենթարկվել: Օպերատիվ...
Իրանը մտադիր է 35 հազար ՄՎտ հզորությամբ էլեկտրակայաններ կառուցել
Իրանը նախատեսում է էներգիայի վերականգնվող աղբյուրների ռեսուրսների կիրառմամբ կառուցել մի քանի էլեկտրակայաններ՝ 35 հազար Մ...