Ղազախստանում տուժած ՀՀ քաղաքացիներ այս պահի դրությամբ չկան. ԱԳՆ
Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Հիշեցնենք՝ Ղազախստանում տարվա սկզբից բողոքի զանգվածային ցույցեր են մեկնարկել, պատճառը գազի գնի թանկացումն է: Թեև կառավարությունը, ցուցարարների պահանջներին ընդառաջ գնալով, խոստացել էր չփոփոխել գինը, սակայն բողոքի ակցիաները չեն դադարել երկրում: Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ընդունել է կառավարության հրաժարականը: Ղազախստանի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Ալմաթիում «ահաբեկչական խմբավորումները» առևանգել են 5 ինքնաթիռ. Ղազախստանի նախագահը հայտարարել է` կդիմի ՀԱՊԿ-ին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նպատակահարմար և ժամանակին է համարում ՀԱՊԿ գործընկերներին դիմել` երկրում ստեղծված...
Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել երկրում...
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:...