Մահապարտների գումարտակը կհամալրի Աֆղանստանի բանակը
Աֆղանստանում հայտարարել են, որ ստեղծվելու է մահապարտների գումարտակ, որը կդառնա ապագա բանակի մի մասը: Այս մասին հայտնում է The Khaama Press-ը։
Տեղեկատվության եւ մշակույթի նախարարի տեղակալ եւ «Թալիբանի» մամուլի քարտուղար Զաբիուլա Մուջահիդը տեղեկացրել է, որ գումարտակը լինելու է իրենց հատուկ ուժերի մի մասը եւ գործելու է պաշտպանության նախարարությանը կից։
Վերջինս հայտարարել է նաև, որ գումարտակն օգտագործվելու է հատուկ գործողությունների ժամանակ։
Մուջահիդը տեղեկացրել է, որ կանայք կհավաքագրվեն անհրաժեշտության դեպքում, ապագա բանակում տեղ կունենան նաեւ նախկինում ծառայած մասնագետները։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ աշխատում են բանակի ստեղծման վրա, որը կունենա 100 000 մարդ, եւ որը լիովին սպառազինված կլինի։
Նմանատիպ հոդվածներ
«Հապաղելու իրավունք այլևս չկա». Անահիտ Ավանեսյանը` նոր որոշման մասին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում խոսել է նոր որոշման` հակածխախոտային օրենքի ուժի...
Նազարբաևի կինը մեկնել է Ղրղզստան
Տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Դինարա Նազարբաևայի (Նուրսուլթան Նազարբաևի դստեր) ամուսնու ինքնաթիռը ուղևորվել է Ղրղ...
Հեղուկ գազի արժեքը վերադարձվեց 50 տենգեի մեկ լիտրի համար. Ղազախստան
Ղազախստանում ցույցերի ֆոնին կառավարական հանձնաժողովը վառելիքի հեղուկ գազի արժեքը վերադարձրել է 50 տենգեի մեկ լիտրի համար...
Հայտնաբերվել է COVID-ի կեղծ վկայագրեր պատրաստող տպարան. Մոսկվա
Մոսկվայում հայտնաբերվել է տպարան, որտեղ տպագրվել են COVID-ի կեղծ վկայագրեր: Երկու կին բերման են ենթարկվել: Օպերատիվ...