Քոչարյանականները տարեվերջյան հավաքույթ են արել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ դեկտեմբերի 27-ին տարեվերջյան հավաքույթ են արել ոչ միայն իշխանականները, այլև նրանց ընդդիմությունը։ Սակայն, ի տարբերություն ՔՊ-ականների քեֆ-ուրախության, որը մի քանի օր է՝ քննարկում են քաղաքական շրջանակներում, քոչարյանականներն իրենց հավաքը վերածել են քաղաքական քննարկման, քանի որ այդ օրը նաեւ երկրորդ նախագահի մամուլի ասուլիսն էր, եւ թիմը հիացած էր առաջնորդի արտահայտած մտքերով։ Հավաքույթը տեղի է ունեցել Դավիթաշենում գտնվող «Փրայմ հոլ» ռեստորանի սրահներից մեկում, որը վերջին շրջանում քաղաքական էլիտայի սիրած վայրերից մեկն է դարձել։ Ներկա են եղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ դաշինքի այլ անդամներ։ Մեզ ասացին, որ «երգ, պար, ուրախություն» չի եղել։ Ի դեպ, սա այն ռեստորանն է, որտեղ միջոցառումներ է անցկացնում նաեւ իշխող ՔՊ-ն»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Մանրամասներ են հայտնի դարձել Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրա...