Իրավիճակը լարվեց՝ վիճաբանություն Վարդենիսի ավագանու նիստում
Վարդենիսի նորընտիր ավագանին այսօր իր առաջին նիստը պետք է գումարել, սակայն այն դեռ չսկսված տեղի ունեցավ վիճաբանություն ավագանու անդամների միջև:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, եւ մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։
Նիստից առաջ միջադեպ գրանցվեց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի, որը նաեւ ՔՊ թեկնածուն է և ««Ահարոն Խաչատրյան» դաշինքից Կարեն Մկրտչյանի միջեւ:
Արամ Մելքոնյանը հեռացավ համայնքապետարանից, սակայն հավաստիացրեց, որ ՔՊ-ն թեկնածու առաջադրելու է: Նկատենք՝ 27 հոգանոց ավագանիում ՔՊ-ն ունի 13 մանդատ, ինչը բավարար չէ համայնքապետ ընտրվելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Մանրամասներ են հայտնի դարձել Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրա...