Բայդենի ստորագրած՝ Թուրքիային և Ադրբեջանին առնչվող օրենքի մասին
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բայդենի կողմից ստորագրված՝ Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ թեզին։
«Երեկ մի ամբողջ օր շրջանառվեց թեզ, համաձայն որի՝ Բայդենը օրենք է ստորագրել Թուրքիային և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Իրականում Բայդենը ստորագրել է Ազգային պաշտպանությանը վերաբերող օրենքը, որի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ գործադիրը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին:
Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարուման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ, արտաքին ուժերի ներգրավվածության մասին:
Այսքան բան: Այս օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ:
Ցավոք 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ մեր լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում:
Հ. Գ. Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե իհարկե ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Մանրամասներ են հայտնի դարձել Գրիգորի Հայրապետովի մահվան դեպքից
մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրա...