ՀՀ ԱԳՆ-ն` Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու Իրանի որոշամն մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Կապանում գլխավոր Հյուպատոսություն բացելու՝ Իրանի կառավարության որոշմանը՝ հայտնելով, որ Հայաստանը նույնպես աշխատում է Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ:
«Մեր կողմից նույնպես աշխատանքներ են տարվում Իրանի Իսլամական Հանրապետությունում, փոխադարձության սկզբունքով, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ», «Արմենպրես»-ի ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման օրը
Հայտնի է, թե երբ տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վա...
Պուտինը հեշտացնում է օտարերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որը հեշտացնում է օտարերկրացիների համար ռուսական...
Բայդենը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու օրենք է ստորագրել
ԱՄՆ նախագահը Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենք է ստորագրել: Այս մասին թվիթերյան իր է...
Պայթուցիկ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա, հրդեհ է բռնկվել. մանրամասներ
Անհայտ անձը «Մոլոտովի կոկտեյլ» կոչվող պայթուցիկ շիշ է նետել Լեհաստանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Ըստ ոչ պաշտոնական տեղե...