Դատարանը հաստատել է՝ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջով Արթուր Վանեցյանի հասցեին տարածել է զրպարտիչ տեղեկություններ
Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի՝ 2020 թվականի ապրիլին կատարած գրառումը ՀՀ ընդհանուր իրավասության դատարանը ճանաչել էր որպես զրպարտություն։ Այսօր արդեն մերժվել է նաև Գևորգյանի ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն դատարանը հերթական անգամ ճանաչել է զրպարտության փաստն ու պարտավորեցրել նրան հրապարակային հերքմամբ հանդես գալ։ Այս մասին հայտնել են Արթուր Վանեցյանի ներկայացուցիչներ՝ Լուսինե Սահակյանը և Արամազդ Կիվիրյանը:
«Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմից ներկայացված հայցի գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարգարիտա Հարթենյանի, մերժել է Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի կողմից կայացված վճիռը, որով հաստատվել էր Մանե Գևորգյանի կողմից իր ֆեյսբուքյան էջով Արթուր Վանեցյանի հասցեին զրպարտիչ տեղեկություններ տարածելու փաստը, դատարանը Մանե Գևորգյանին պարտավորեցրել էր հերքել այդ տեղեկությունները։ Մասնավորապես, դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակը պարտավորեցվել է իր «Mane Gevorgyan» էջում, իր օգտահաշվի միջոցով հրապարակայնորեն հերքել նույն էջում 29.04.2020թ., ժամը՝ 00։00-ին հրապարակված «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով սկսվող հայտարարությունը՝ հրապարակելով դատարանի կողմից սահմանված հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ. «29.04.2020թ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի կողմից սոցիալական կայքի իր էջում հրապարակվել է «Թեման ամբողջացնելու համար արձանագրեմ» նախաբանով հայտարարություն, որում տեղ են գտել Արթուր Վանեցյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, զրպարտություն հանդիսացող տեղեկություններ: Սույնով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանս հերքում եմ Արթուր Վանեցյանի վերաբերյալ ներկայացրած տեղեկությունները և փաստում, որ իրականությանը չեն համապատասխանում այդ օրը հրապարակված այն տեղեկությունները, որ ԶՊՄԿ-ում Մ.Մինասյանի փայաբաժինն, օրինակ, առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կրկին կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Վերջինիս հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող»»,- հայտնել են փաստաբանները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
ՀՐԱՏԱՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստան
Հիմք ընդունելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափա...
Ինչու՞ է Իրանը Կապանում հյուպատոսություն բացում. իրանագետը մանրամասնում է
Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ եւս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի...