Ռուսաստանում հունվարի մեկից կարտաքսեն անօրինական գործունեությամբ զբաղվող արտասահմանցիներին
2022 թվականի հունվարի 1-ից արտասահմանցի քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից անօրինական աշխատանքային գործունեության պատճառով:
Նրանց գործատուները ևս կարող են տուգանվել մինչև 800 000 ռուբլու չափով՝ յուրաքանչյուր աշխատակցի համար: Այս մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ-ն, փոխանցում է Life.ru-ն:
«Անօրինական աշխատանքային գործունեության համար տուգանքներից բացի (մինչև 5000 ռուբլու չափով) արտասահմանցիների նկատմամբ կարող են կիրառվել նաև այլ միջոցներ՝ կապված Ռուսաստանից արտաքսելու և վերադարձն արգելելու հետ»,- ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հիշեցրել են, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է ժամանակավոր միջոցառումների գործունեության ժամկետը, որոնք թույլ էին տալիս արտասահմանցիներին կարգավորել իրենք իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու:
Նմանատիպ հոդվածներ
Նոր ռեկորդ. Ֆրանսիայում որսացել են ամենամեծ ոստրեն
Ֆրանսիայում` Կարանտեկ Կոմունայի ափերին աշխարհում ամենամեծ ոստրեն են որսացել:Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝...
97 տոկոս ճշգրտությամբ մեղադրանք առաջադրող «թվային դատախազ» է ստեղծվել. Չինաստան
Չինաստանը ստեղծել է «թվային դատախազ»՝ արհեստական ինտելեկտ, որը կարող է 97 տոկոս ճշգրտությամբ մեղադրանք առաջադրել՝ գործ...
Հեղուկ գազի արժեքը վերադարձվեց 50 տենգեի մեկ լիտրի համար. Ղազախստան
Ղազախստանում ցույցերի ֆոնին կառավարական հանձնաժողովը վառելիքի հեղուկ գազի արժեքը վերադարձրել է 50 տենգեի մեկ լիտրի համար...
Հայտնաբերվել է COVID-ի կեղծ վկայագրեր պատրաստող տպարան. Մոսկվա
Մոսկվայում հայտնաբերվել է տպարան, որտեղ տպագրվել են COVID-ի կեղծ վկայագրեր: Երկու կին բերման են ենթարկվել: Օպերատիվ...