Նոր ռեկորդ. Ֆրանսիայում որսացել են ամենամեծ ոստրեն
Ֆրանսիայում` Կարանտեկ Կոմունայի ափերին աշխարհում ամենամեծ ոստրեն են որսացել:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Ոստրեի զանգվածը 2230 գրամ է: Ոստրեի խեցու չափսերը հետևյալն են` 26.5 սմ երկարություն, 13 սմ լայնություն և 10 սմ հաստություն: Այն մի քանի տասնյակ գրամով ավելի ծանր է նախորդ ռեկորդակրից, որը նույնպես այդ լողափում էր հայտնաբերվել:
Հսկային որսած Les Huitres de Pen al Lann ընկերությունը կարծում է, որ ոստրեն մոտ 15 տարեկան էր: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ այս տարի կարողացել է մի քանի նմուշ որսալ, որոնց քաշը գերազանցում է մեկ կգ-ը:
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ոստրեն ուտելի է: Այն Սուրբ Ծնունդի համար ձեռք է բերել տեղի հաստատություններից մեկը, սակայն վաճառքի գինը չի հաղորդվում:
Մասնագետների խոսքով` խեցին բացելու համար ոստրեի համար նախատեսված սովորական դանակը չի բավարարի: Վերջիններս խորհուրդ են տվել մուրճ օգտագործել կամ պարզապես եփել այն վառարանում, որն ավելի անվտանգ է:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հունվարի մեկից կարտաքսեն անօրինական գործունեությամբ զբաղվող արտասահմանցիներին
2022 թվականի հունվարի 1-ից արտասահմանցի քաղաքացիները կարող են արտաքսվել Ռուսաստանից անօրինական աշխատանքային գործունեությ...
97 տոկոս ճշգրտությամբ մեղադրանք առաջադրող «թվային դատախազ» է ստեղծվել. Չինաստան
Չինաստանը ստեղծել է «թվային դատախազ»՝ արհեստական ինտելեկտ, որը կարող է 97 տոկոս ճշգրտությամբ մեղադրանք առաջադրել՝ գործ...
Խանութների դարակնեը կիսադատարկ են․ Չինաստան
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Չինաստանի նավահանգիստներում խցանումներ են։ Ծովային բեռնափոխադրումների գները...
Հեղուկ գազի արժեքը վերադարձվեց 50 տենգեի մեկ լիտրի համար. Ղազախստան
Ղազախստանում ցույցերի ֆոնին կառավարական հանձնաժողովը վառելիքի հեղուկ գազի արժեքը վերադարձրել է 50 տենգեի մեկ լիտրի համար...