Բայդենը ստորագրել է ավելի քան 768 միլիարդ դոլարի պաշտպանական բյուջեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ստորագրել է 2022 թվականի պաշտպանական բյուջեն՝ 768,2 միլիարդ դոլարի չափով, հայտնում է The Hill-ը։
Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը 363 և 70 ձայների հարաբերակցությամբ, իսկ հետո Սենատը՝ 88 կողմ և 11 դեմ ձայներով հաստատել էին բյուջեն:
Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ նշում էին, որ բյուջեն, մասնավորապես, նախատեսում է 300 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի զինված ուժերի ուսուցման և հանդերձավորման, այդ թվում՝ 75 միլիոն դոլար՝ մահաբեր զենքերի համար։
Նաև արևմտյան լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ ևս 4 միլիարդ դոլար է տրամադրվում Եվրոպական պաշտպանության նախաձեռնությանը և 150 միլիոն դոլար՝ անվտանգության ոլորտում Բալթյան երկրների հետ համագործակցության զարգացման համար։
Միաժամանակ լրատվամիջոցները նշում էին, որ բյուջեի նախագծում դրույթներ չեն ներառվել «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ պատժամիջոցների մասին, ինչպես նաև ուղղում, որն արգելում է ամերիկացիներին գնել ռուսական սուվերեն պարտքը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական. ԱՀ նախագահը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,Անդրադառնալով...
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկացնում ե...
Արգելվել է տեսակցել Մամիկոն Ասլանյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որ...
Արցախը կորցրել էր Ադրբեջանի կազմում չլինելու թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է օրերս տեղի ունեցած իր ֆեյսբուքյան ասուլիսի արձ...