Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել. Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ պատմեց
Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Մեղրիի տարբերակում Թուրքիան այդ պատմության մեջ չկար։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞վ էր տարբերվում Մեղրիի տարբերակը, որն իր իշխանության տարիներին առաջարկվում էր իբրեւ լուծում Ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ինչո՞վ է տարբերվում այն տարբերակից, որն հիմա է իրագործվում է, եւ որն էլ ադրբեջանցիներն անվանում են «Զանգեզուրի միջանցք»։
«Իսկ դուք տարբերությունը չե՞ք տեսնում։ Այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին, Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը եւս ունենալու է նույն կարգավիճակը։ Միջանցքի լայնությունը անվտանգության տեսանկյունից ես այսպես էի ձեւակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության եւ անվտանգային առումով եւ կարգավիճակի հետ. տարբերությունը դրա մեջ է»,- ասաց երկրորդ նախագահը։
Հարցին՝ ինչո՞ւ այդ տարբերակը չիրագործվեց, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվեց ստորագրել։ Ես իմ գրքում դրա մասին մանրամասնորեն գրել եմ։ Ինքն ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին, ասաց՝ համարում է, որ ինքը գերագնահատել է իր հնարավորությունը՝ ազդելու հասարակական կարծիքի վրա»։
Երկրորդ նախագահն ընդգծեց, որ այդ տարբերակով խոսքը ճանապարհի իրավունքի մասին էր. «Խոսքը գնում էր ավտոմոբիլային ճանապարհի մասին»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ-ի նախագահությունը
Հայաստանը ստանձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից...
Փաշինյանը հայտարարություն է տարածել. ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը կմեկնեն Ղազախստան
Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխ...
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել
«Ադրբեջանում Իրանի դեսպանատան Twitter-յան պաշտոնական էջը ահա այսպիսի քարտեզ է հրապարակել և գրառում կատրել… «ECO միջանցքի...
Ադրբեջանցիներին նյարդայնացրել է, որ Ալիևի որդին զինվորական հագուստ է կրել
Ադրբեջանական սոցիալական հարթակներում բավական լայն աղմուկ է բարձրացել ահաբեկիչ Իլհամ Ալիևի տղայի՝ Հեյդար Ալիևի, զինվորակա...