«Պատիվ ունեմ»-ը կմիանա Ալեն Սիմոնյանի հրաժարականի՝ «Հայաստան» դաշինքի պահանջին. Irakanum
Երկուշաբթի «Պատիվ ունեմ» խմբակցությունը նիստ է գումարելու, որի ժամանակ էլ կներկայացնեն իրենց որոշունը, կամ կմիանան «Հայաստան» դաշինքի գործընկերներին, կամ առանձին փաստաթղթաշրջանառությամբ կներկայացնեն ԱԺ նախագահի հրաժարականի նախագիծ։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Ավելի վաղ «Հայաստան» դաշինքն էր նման նախագիծ շրջանառության մեջ դրել։ Ինչ վերաբերում է մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել «Հայաստան» դաշինքի ներկայացրած փաստաթղթի տակ, ապա Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանեց, որ խորհրդարանի նախագահի հրաժարականի նախագիծ ներկայացնելը չի ենթադրում առանձին պատգամավորների ստորագրություն հավաքել, այն խմբակցության անունից է ներկայացվելու։
Նմանատիպ հոդվածներ
Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար
Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է...
Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներն այնքան էլ ճշգրիտ չեն
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իբր Հայաստանի կողմից իրենց տրամադրված ականապատ դաշտերի քարտեզներ...
Լարվածությունից խուսափելու միակ միջոցը դեմարկացիայի գործընթացը սկսելն է. Ադրբեջանի ԱԳ նախարար
Լարվածությունից խուսափելու միակ միջոցը դեմարկացիայի գործընթացը սկսելն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբ...
Ինչպես տեսնում եք, ներքին «հայրենասերները» չեն հանդարտվում. նրանց արտաքին գործընկերները առաքելությունը ավարտված չեն համարում:Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին...