Հաջողվեց մուտք գործել համայնքապետարան. Փարաքարում ակցիան ավարտվեց
Մեծ ջանքեր գործադրելուց հետո Վոլոդյա Գրիգորյանին վերջապես հաջողվեց մուտք գործել համայնքապետարան: Նա կոչ արեց բողոքի ակցիա իրականացնողներին, որ ավարտեն այն և գնան տուն.
«Ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, ամեն մեկս գնում ենք տուն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրենք իրենց աշխատանքը կիրականացնեն Փարաքարի համայնքապետարանում, իսկ իրավական մասով կզբաղվի արդեն դատարանը:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է, ինչ Փարաքարում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ավագանու անդրանիկ նիստից հետո «Դավիթ Մինասյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանը և «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հայտարարել էին, որ ընտրվել են համայնքի ղեկավարներ:
«Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել ավագանու 11 ձայներով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն պատասխանել է Պուտինի կոշտ հայտարարություններին
ՆԱՏՕ-ն երբեք դաշինքը չընդլայնելու խոստումներ չի տվել, գերմանական DPA-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավ...
«Ժողովուրդ ջան կներեք, որ ամիսներ շարունակ տուժեցիք». Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է արել. «ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը...
Դժվարությունները Կիևի հետ չեն, այլ Ամերիկայի, Մոսկվայի և ՆԱՏՕ-ի. ըստ Պեսկովի` ինչ կարող է անել Թուրքիան
ԱՄՆ-ն կարող է Անկարայի հետ խորհրդակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման շուրջ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է և ամերի...
Վարդևանյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճա...