Չարենցավանում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 13։14-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։ Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են։ Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Սևան ավտոճանապարհի 23-24-րդ կմ-ին («Չայնիի ոլորաններ» կոչվող հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
«Գլխներիս սև «ուբոռկա» եկավ»․ Սուրենյանի գրառումը աժիոտաժ է առաջացրել
«Մառոզ» ես անըմ», Սուրենյան ջան, «Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի...
Ավտոմեքենաների առևտուրն ավելացել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 88 մլրդ1...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Սպասվում է սաստիկ սառնամանիք
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է․ «Ուշադրություն։ Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերն Աշոցքի տարա...
Պուտինը՝ Արցախում գտնվող խաղաղապահների մասին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Այս մասի...