Ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոն՝ մետրոպոլիտենին
«Երևանի մետրոպոլիտենի վագոնային պարկը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։
Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։
Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր»,- այաս մասին ասվում է մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում։



Նմանատիպ հոդվածներ
«Գլխներիս սև «ուբոռկա» եկավ»․ Սուրենյանի գրառումը աժիոտաժ է առաջացրել
«Մառոզ» ես անըմ», Սուրենյան ջան, «Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի...
Պուտինը՝ Արցախում գտնվող խաղաղապահների մասին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Այս մասի...
Ռուսաստանից հայտարարել են, թե ինչ կանեն, եթե Թուրքիայի ու Իրանի մատակարարները չուղղվեն
Թուրքիայից և Իրանից Ռուսաստան մատակարվող կիտրոնների, մանդարինների, պղպեղի, խաղողի և նռան` աստիճանաբար պակասող ծավալները...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է․ «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանութ...