ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է․
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։
Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ, լեռնային գոտիներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Լեռնային և նախալեռնային գոտում ցերեկը և երեկոյան ժամերին, իսկ հովտային գոտում դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Օդի ջերմաստիճանն այսօրվա համեմատ՝ դեկտեմբերի 21-26-ը հանրապետության ամբողջ տարածքում գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, իսկ ցերեկը՝ 10-12 աստիճանով»։
Նմանատիպ հոդվածներ
«Գլխներիս սև «ուբոռկա» եկավ»․ Սուրենյանի գրառումը աժիոտաժ է առաջացրել
«Մառոզ» ես անըմ», Սուրենյան ջան, «Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի...
Պուտինը՝ Արցախում գտնվող խաղաղապահների մասին
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Այս մասի...
Ռուսաստանից հայտարարել են, թե ինչ կանեն, եթե Թուրքիայի ու Իրանի մատակարարները չուղղվեն
Թուրքիայից և Իրանից Ռուսաստան մատակարվող կիտրոնների, մանդարինների, պղպեղի, խաղողի և նռան` աստիճանաբար պակասող ծավալները...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբո...