էլեկտրաէներգիան կթանկանա․ ArmLur
Հաջորդ տարվա փետրվարի 1-ին կվերանայվեն սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները: Այս մասին հայտարարությունը հրապարակել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, գրում է ArmLur.am-ը։
Լրատվականներին հայտնի Է դարձել, որ 2021 թվականի սեպտեմբերի 25-ից սկսված՝ էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք։
Այս պատճառով, «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն առաջարկում է վերանայել սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները։
Տեղեկացնենք, որ օրեր առաջ որոշում կայացվեց նաեւ խմելու ջրի սակագինը բարձրացնել. հունվարի 1-ից բնակիչները խմելու ջրի մեկ խորանարդ մետրի համար վճարելու են 200 դրամ: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2018 թվականից խոստացել էր, որ մինչև 2024 թվական խմելու ջրի սակագինը չի բարձրանալու։ Բայց 2024 թվականին դեռ շատ կա, իսկ ջրի գինը մի քանի օրից բարձրանալու է 20 դրամով:
Նմանատիպ հոդվածներ
«Գլխներիս սև «ուբոռկա» եկավ»․ Սուրենյանի գրառումը աժիոտաժ է առաջացրել
«Մառոզ» ես անըմ», Սուրենյան ջան, «Էս ինչ զուլում բերիր, Սուրենյան ջան», «Գլխներիս սև «ուբոռկա» եկավ», «Բա ձմեռ ա, օրենքի...
Տեղումներ կլինեն․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տե...
Ռուսաստանից հայտարարել են, թե ինչ կանեն, եթե Թուրքիայի ու Իրանի մատակարարները չուղղվեն
Թուրքիայից և Իրանից Ռուսաստան մատակարվող կիտրոնների, մանդարինների, պղպեղի, խաղողի և նռան` աստիճանաբար պակասող ծավալները...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է․ «ՇՄՆ Հիդրոօդերևութաբանութ...