ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 10 հայ գերեվարված անձանց
Ադրբեջանը Եվրամիության միջնորդությամբ դեկտեմբերի 19-ին Հայաստանին է հանձնել 10 հայ գերեվարված անձանց։
Խոսքը նոյեմբերի 16-ին գերեվարված զինվորների մասին է։
Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովին։
Ավելի վաղ Ադրբեջանը հաստատել էր, որ նոյեմբերի 16-ի մարտերում գերի են ընկել 13 զինվորականներ: Այդ թիվը եղել է նաև ՀՀ պաշտպանության նախարարության նախնական ամփոփագրերում ։ Նշվում էր, որ ևս 24-ի ճակատագիրն անհայտ է։ Վարչապետն ավելի ուշ հայտարարել էր, որ 32 գերիի մասին տվյալներ կան։ Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանը վերադարձրել է 10 մարդու, եւս մեկ վիրավորի վերադարձրել են նոյեմբերի 25-ին՝ Սոչիի հանդիպումից մեկ օր առաջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են Հայաստան վերադարձած 10 հայ գերիների անունները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նախօրեին գերեվարված ադրբեջանցի զինվորականներն են
Համացանցում հայտնվել են ադրբեջանցի գերիների լուսանկարները, որոնք, ըստ հայկական Telegram ալիքների, գերվել են Ջերմուկի շրջ...
Դեսպանի սպանությունը «ծուղակ» էր ռուս-թուրքական հարաբերությունների համար. Մևլութ Չավուշօղլու
Մոսկվան և Անկարան չեն ընկել ծուղակը, որը պատրաստել էին Թուրքիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությ...
Իրանը դիտարկում է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա ճանապարհի այլընտրանքը
\nԲաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին հայտնել Է Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, Սեւ ծովի եւ Եվրոպայի միջեւ նոր միջանցք...