Էրդողանը դիմել է Մասկին. Թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել
Թուրքիայի նոր Türksat 5B հեռահաղորդակցային արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել։ Արձակումն իրականացվել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի կայանից:
Տիեզերական սարքը ուղեծիր է դուրս բերվել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի միջոցով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Türksat 5B-ն Թուրքիայի ամենահզոր արբանյակն է: Այն ստեղծվել է Airbus D&S եվրոպական կորպորացիայի կողմից և ներառված է High Throughput Satellite (HTS) կատեգորիայում։ Türksat 5B-ը պատկանում է բարձր արդյունավետության արբանյակների կատեգորիային:
Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսաուղերձ է հրապարակել, որում նշել է, որ այս նախագծում իրենք նախապատվությունը տվել են SpaceX-ին և Falcon 9-ին։
«Իմ և թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ պարոն Մասկին և Space X ընկերությանը, որը չտրվեցին հակաթուրքական լոբբիների շանտաժին և ճնշումներին»,- ասել է Էրդողանը։
Նմանատիպ հոդվածներ
Ռոման Աբրամովիչը գնել 350 մլն դոլար արժողությամբ Ռուսաստանում ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը
Գործարար Ռոման Աբրամովիչը Պորտուգալիայի քաղաքացիություն է ստացել։ Օլիգարխը քաղաքացիություն է ստացել քաղաքացիության մասին...
Հայուհին մրցույթի ֆավորիտներից է. ավելի քան 3,5 միլիոն դիտում եւ բացարձակ առաջատար. «Մանկական Եվրատեսիլ 2021»
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։ Նրա...
Ջերմաստիճանի մոտ 20 աստիճան տարբերություն․ Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 19-20-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են...