Հայուհին մրցույթի ֆավորիտներից է. ավելի քան 3,5 միլիոն դիտում եւ բացարձակ առաջատար. «Մանկական Եվրատեսիլ 2021»
«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 14–ամյա Մալենան մրցույթի ֆավորիտներից է։
Նրա «Քամի, քամի» երգը մրցույթի պաշտոնական Youtube-յան ալիքում հավաքել է ավելի քան 3,5 միլիոն դիտում և հանդիսանում է բացարձակ առաջատար։ Ըստ մի շարք միջազգային լրատվամիջոցների, Մալենան մրցույթի ամենահավանական հաղթողն է: 14-ամյա երգչուհին երգում է իր և կյանքի ազատության դրական կողմի մասին։ Բեմում երգչուհին հանդես է գալիս պարախմբի հետ։
Մրցույթի ևս մեկ ֆավորիտ է համարվում Ռուսաստանը ներկայացնող մասնակից Տատյանա Մեժենցևան: Նա հանդես կգա «Mon ami» (Իմ ընկեր) երգով, որը կկատարի միանգամից երեք լեզվով ՝ ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Նա Ռուսաստանը ներկայացրել է նաև 2019 թվականին և զբաղեցրել 13-րդ տեղը։ Երգչուհու հետ բեմում կլինեն նաև պարողներ։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի ավելի քան 2.1 մլն դիտում։
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ ճանապարհին մրսելու պատճառով Մեժենցևան ձայնի հետ կապված խնդիրներ ունի։
Առաջատարների եռյակում է նաև լեհ երգչուհի Սառա Ջեյմսը, որը կերգի «Somebody» երգը։ Աղջիկը ելույթ կունենա անգլերեն լեզվով, նրան կօգնեն պարողները։ Սառան առաջին անգամ է մասնակցում մրցույթին, սակայն բավականին հայտնի է իր հայրենիքում։ Նրա տեսահոլովակը Youtube-ում ունի 2.4 մլն դիտում։
«Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքում շարունակվում է առցանց քվեարկությունը: Այս պահին Լեհաստանը ներկայացնող մասնակիցն առաջատար է, իսկ երկրորդ հորիզոնականում Մալենան է։ Ռուսաստանի մասնակիցը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը ։
Երրորդ տեղում ֆրանսիացի Enzo անունով երգիչն է, սակայն նրա տեսահոլովակի դիտումներն այնքան էլ շատ չեն՝ ընդամենը 350 հազար։
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Փարիզում։ Մրցույթին մասնակցում են 19 երկրների ներկայացուցիչներ։ Եզրափակիչ փուլը կմեկնարկի այսօր, Երևանի ժամանակով 19.00–ին, որը կարելի է դիտել Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Իսկ մինչ այդ, 18.30–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում կցուցադրվի «Մալենա. քամուն ընդառաջ» փաստավավերագրական ֆիլմը։
Նշենք, որ դեռ ժամանակ կա մեր մասնակցի օգտին քվեարկելու համար, որը պետք է անել «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ռոման Աբրամովիչը գնել 350 մլն դոլար արժողությամբ Ռուսաստանում ամենաթանկ մասնավոր ինքնաթիռը
Գործարար Ռոման Աբրամովիչը Պորտուգալիայի քաղաքացիություն է ստացել։ Օլիգարխը քաղաքացիություն է ստացել քաղաքացիության մասին...
Ջերմաստիճանի մոտ 20 աստիճան տարբերություն․ Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապ...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 19-20-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են...
Էրդողանը դիմել է Մասկին. Թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել
Թուրքիայի նոր Türksat 5B հեռահաղորդակցային արբանյակը հաջողությամբ տիեզերք է արձակվել։ Արձակումն իրականացվել է ԱՄՆ Ֆլորիդ...