Ալիևի կարծիքն եք Հայաստանում տարածո՞ւմ, Ալիևի պրոպագանդի՞ստն եք. Եղոյանը` լրագրողին

 Դուք Ալիեւի կարծիքներն ուզում եք Հայաստանում տարածե՞լ, դուք Ալիեւի պրոպագանդի՞ստն եք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե հայ գերիներին ազատ արձակելուց հետո Հայաստանում կալանավորում են, հնարավոր է խոշտանգեն:

 

«Ալիեւը մի բան է ասում, դուք հիմա ինձ ասում եք՝ այդպիսի բան է ասել: Բա պետք է ասի, դա իրեն է ձեռնտու»,-ասաց նա:

Եղոյանը պնդեց, որ Հայաստանի տեսանկյունից միջանցք չի լինելու. «Մենք թույլ չենք տալու: Այո, Ալիեւն ուզում է միջանցք, մենք չենք ուզում: Տեղի է ունենում կարծիքների բախում:

Եղել է հայտարարություն՝ բացել երկաթուղին պարիտետային սկզբունքով, այսինքն ինչ կարգով իրենք են բեռներ տեղափոխում, նույն կարգով մենք ենք տեղափոխում: Դուք սա հիմա ի՞նչ եք կոչում՝ միջա՞նք, թե խոհանո՞ց, թե անցում, թե մա՞յթ:

Հայաստանից ներս գտնվող ցանկացած քառակուսի սանտիմետր հողի նկատմամբ վերահսկողությունը լինելու է Հայաստանինը: Թե ինչպես է լինելու այդ վերահսկողությունը, որոշում է Հայաստանը: Հետեւաբար, միջանցք չի լինելու»,-ասաց նա: